Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2020 թ. N 274-Ա

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586 - Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված


1․ Առաջարկել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամենամսյա կատարվելիք վճարումների գումարը մինչև սույն տարվա ավարտը վճարելու համապատասխանաբար՝ եռապատիկ և կրկնակի չափով։

2․ Ֆինանսական բաժնին՝ աշխատակիցների կողմից տրված համաձայնության հիման վրա կատարել վճարում։

3․ Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ