Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թ. N 2-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 1/33 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման,  հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արկադյա Գավրուշի Աբրահամյանի դիմումները (մտից N 196՝ 27․01․2021 թ․ և N 7՝ 04․01․2022 թ.)

ո ր ո շ ու մ  եմ`

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122021-10-0019 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 15-րդ փողոցի N 1/33 հասցեում գտնվող 40,13 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 44,38 քմ) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 44,38 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության  իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Արկադյա Գավրուշի Աբրահամյանին (հաշվառումը՝ ԼՂՀ, Բերձոր, 7-րդ թաղամաս, տուն 12):
2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
     1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար  հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
     2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810  (ութ հարյուր տաս) դրամ:
4. Արկադյա Գավրուշի Աբրահամյանը պարտավոր է վճարել.
    1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին`48850 (քառասունութ հազար ութ հարյուր հիսուն) դրամ` ավտոտնակի գինը.
    2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`36000 (երեսունվեց հազար) դրամ` հողամասի գինը. 
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արկադյա Գավրուշի Աբրահամյանի կողմից: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արկադյա Գավրուշի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ