Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թ. N 269-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԵՂԱՆՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ և 22-րդ ենթակետերով և ելնելով բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝

ո ր ո շ ու մ  եմ`

1.  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի «Սաֆոյի բին» կոչվող հանդամասի և դրան հարակից տեղանքի բարեկարգման և սանիտարական մաքրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թույլատրել հատելու այդ տարածքում գոյություն ունեցող  չորացած ծառերը։

2.  Ծառերի հատման արդյունքում գոյացած փայտանյութը, որպես վառելիք, տրամադրել Գնդեվազ գյուղից ՀՀ–ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված առաջնագիծ մեկնած պահեստազորայինների ընտանիքներին։

3․ Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար Հայրապետ Մկրտչյանին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ