Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2020 թ. N 218-Ա

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ N 32 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՎԻԹ ԱՐԱՅԻԿԻ ԵՓՐԵՄՅԱՆԻՑ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին  մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի, 401-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական  բաժնի կողմից 01.07.2020թ. դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ  համայնքի  Շահումյան փողոցի, 5-րդ շենքի, 32-րդ բնակարանի   բնակիչ Դավիթ Արայիկի Եփրեմյանին պատկանող PORSCHE CAYENNE S 4.5 մակնիշի, 79PO799 պետհամարանիշի, 2004թ. արտադրության ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը 2019թ. ընկած  ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 154454 դրամ և հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ վերը նշված  փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները  կատարված  չեն՝


1.Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 5-րդ շենքի N 32 բնակարանի բնակիչ Դավիթ Արայիկի Եփրեմյանից հօգուտ Ջերմուկ  համայնքի բյուջե գանձել 154454(հարյուր հիսունչորս   հազար չորս  հարյուր հիսունչորս)   ՀՀ  դրամ   գույքահարկի   գումար  (վճարման  հաշվեհամար՝ 900365031252): 

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու   ամսվա ընթացքում  կամ դատական  կարգով Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում: 

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ  հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր  կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման ընթացքի  նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը:

5Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Արայիկի Եփրեմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ