Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 590
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2019 թվականի N 117-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի

1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան՝ հիմք ընդունելով  աճուրդը չկայացած համարելու մասին 2019 թվականի հունիսի 13-ի  N 13 արձանագրությունը և  հաշվի առնելով այն, որ 2019 թվականի հունիսի 3-ին  Ջերմուկի  համայնքապետարանի հողամասերի  օտարման և վարձակալման տրամադրման  հանձնաժողովի կողմից հայտարարված աճուրդի ժամանակ (լոտ 7) հաղթած անձը՝ Ղևոնդ Ղևոնդյանը, 10 օրվա ընթացքում  ամբողջությամբ չի վճարել հողամասի գինը՝ աճուրդը համարել չկայացած և չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի  2019 թվականի հունիսի 3-ի «Հասարակական կառուցապատման նպատակով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոց N 3 հասցեում գտնվող հողամասի օտարման աճուրդի արդյունքները հաստատելու մասին» N 100-Ա  որոշումը:

2. Հաշվի առնելով այն, որ Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող 400 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը կասեցվել է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից՝  ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի  2019 թվականի մարտի 15-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 46-Ա  որոշումը:

3. Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 9/6/1 հասցեում գտնվող 1462 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի՝ «Կարեն և Վահրամ եղբայրներ» արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի ձևով օտարելու գործընթացը կասեցվել է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից՝  ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի  2018 թվականի հոկտեմբերի 4-ի ««Կարեն և Վահրամ եղբայրներ» արտադրական կոոպերատիվի հետ կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 177-Ա  որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.32 Մբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner