Այսօր: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 454
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 փետրվարի 2019 թվականի N 21-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԳՐՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ ենթակետին համապատասխան

1. Ս/թ փետրվարի 1-ից Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի գրադարանի աշխատանքի դադարեցման և գրադարանավարի հաստիքի կրճատման հետևանքով գրադարանի 7553 միավոր առկա գրքային ֆոնդը և գույքը թողնել տեղում՝ ի պահ հանձնելով և նյութական պատասխանատու անձ ճանաչելով աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Մեսրոպ Հարությունյանին:

2. Սույն որոշման կատարման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.

              հանձնաժողովի նախագահ – Հայրապետ  Մկրտչյան, Գնդեվազ  գյուղի վարչական ղեկավար

              հանձնաժողովի անդամներ – Արմինե  Ղազարյան, աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ

                                                  Դուստրիկ Ալավերդյան, Գնդեվազ գյուղի գրադարանավար, հանձնող

                                                  Մեսրոպ Հարությունյան, աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ,  ընդունող

3. Մեսրոպ Հարությունյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և գրքային ֆոնդի պահատվության պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մ. Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner