Այսօր: Շաբաթ, 23 Փետրվարի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 459
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2019 թվականի N 17-Ա

Ս.Ռ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ`ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետերին, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման համապատասխան

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Սուրեն Ռոբերտի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Շահումյան  փողոցի N 10/10 հասցեում գտնվող սեփական բնակելի նշանակության շինության` բնակելի տան, սպասարկման հողամասը ընդլայնել. այդ նպատակով ուղղակի վաճառքով Ս. Ռ. Մարգարյանին օտարել Շահումյան փողոցի N  10/10/1 հասցեում գտնվող  199,6 (հարյուր իննսունիննը ամբողջ վեց տասնորդական) քմ մակերեսով  հարակից համայնքային սեփականության հողամասը:

2. Սույն որոշման առաջին կետում նշված 199,6 քմ հողամասի վաճառքի գինը կազմում է 248 000 (երկու հարյուր քառասունութ հազար) դրամ` ըստ կադաստրային արժեքի:

3. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի օտարման համար Ս. Ռ. Մարգարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ս. Ռ. Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից::


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner