Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1203
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2019 թվականի N 191-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասիՀողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ»-ի  43-րդ կետի, ինչպես նաև Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի N 21-Ա որոշման հիման վրա, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Միհրան Հակոբջանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 948)

1.  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0228-0071 կադաստրային ծածկագրով 2,70387 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, հողատեսքը՝ արոտավայր, գնման նախապատվության իրավունքը հաշվի առնելով՝  ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Գնդեվազ գյուղի բնակիչ Միհրան Վասյայի Հակոբջանյանին:

2. Միհրան Վասյայի Հակոբջանյանը պարտավոր է համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին մուծել 169000 (հարյուր վաթսունիննը հազար) դրամ` հողամասի արժեքը:

3. Սույն որոշման 1-ին կետի հիմքով վաղաժամկետ լուծված համարել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Միհրան Վասյայի Հակոբջանյանի և Գնդեվազի գյուղապետարանի միջև 29.11.2004 թ-ին կնքված անշարժ գույքի՝  Գնդեվազ գյուղում գտնվող  10-016-0228-0071 կադաստրային ծածկագրով  հողամասի վարձակալության թիվ 585 պայմանագիրը (վարձակալության իրավունքի վկայական N 0056805` տրված 02.12.2004 թ.):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միհրան Վասյայի Հակոբջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner