Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 235-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2018 թվականի N 235-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի ««Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 87-Ա որոշման 2-րդ կետը

1. Գնդեվազ համայնքի (իրավահաջորդը՝ Ջերմուկ համայնք) սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղի 8-րդ փողոցի 1-ին փակուղու N 3 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքը՝ 468,45 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 933,3 քմ  ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

2. «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ ի դեմս տնօրեն Սաթենիկ Ներսիսյանի, հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված գուքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner