Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 83-Ա

«ԱՄՐԻՏԱՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 217-րդ հոդվածի առաջին մասի և 466-րդ հոդվածի 1-ին մասի,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով «Ամրիտամ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Սաքանյանի դիմումը (մտից N 225, 18․02․2020 թ.)

1.Դադարեցնել «Ամրիտամ» ՍՊ ընկերությանը սահմանափակ օգտագործման տրամադրված, Ջերմուկ համայնքին  սեփականության իրավունքով պատկանող 1,27 (մեկ ամբողջ քսանյոթ հարյուրերորդական)  հա մակերեսով Ջերմուկ քաղաքի Վարդանանց խճուղու N 1/1 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ սահմանված սերվիտուտը:

2. Լուծել 2011 թվականի օգոստոսի 8-ին կնքված րանցված է Վայք /Ջերմուկ/ նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 293-ով) հողամասի սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագիրը:

3. Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «Ամրիտամ» ՍՊ ընկերության կողմից։
  
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ամրիտամ» ՍՊ ընկերությանը
որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner