Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2019 թվականի N 179-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների  համաձայնեցման  միջգերատեսչական հանձնաժողովի 25.07.2019թ. թիվ  63 դրական  եզրակացությունը՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 13.09.2019 թ. «Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 64-Ա որոշմանը համապատասխան՝ Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող Հերհեր գյուղի բնակիչ Վաչիկ Անդրանիկի Վարդազարյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողամասը (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, մակերեսը՝ 0,2 հա, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0012-0005) փոխադրել բնակավայրերի նշանակության  հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման  հողերի գործառնական նշանակությամբ:

2. Վաչիկ Վարդազարյանին՝

ա) ի գիտություն ընդունել այն, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանև փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետի ա. ենթակետի՝ կառուցապատման մակերեսը 1500մ² գերազանցելու դեպքում նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության,

բ) նախագծման փուլում նախատեսել սանհանգույցներ և դրանցից առնվազն մեկը համապատասխանեցնել  հաշմանդամների կարիքների համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վ. Ա. Վարդազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(694.25 Կբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner