Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի պահանջներով՝ հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի նախկին բնակիչ, ներկայումս հանգուցյալ Հրանդիկ Վարդանյանի իրավահաջորդ Ա. Վարդանյանի կողմից լիազորված անձ Ս. Թովմասյանի դիմումը (մտից N 934, 13.09.2019 թ.)
1.Ճանաչել ՌԴ Պրիմորսկի երկրամասի Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Աշոտ Հրանտի Վարդանյանի (ծնված՝ 15.10.1961 թ.) սեփականության իրավունքը Գնդեվազ գյուղի 10-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը, մակերեսը՝ 434,5 քմ, կառուցվել է 1961 թվականին, այն կառուցված չէ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
3. Ընդունել ի գիտություն, որ հանգուցյալ Հ. Վարդանյանի իրավահաջորդների սեփականության իրավունքը Գնդեվազ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման նախկին հանձնաժողովի որոշմամբ սեփականաշնորհված 0,163 հա տնամերձ հողամասի հողաբաժնի չափից մինչև 20 % ավել օգտագործվող 9,4 քմ տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի 17.04.2019 թ. N 66-Ա որոշմամբ:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա. Վարդանյանի կողմից լիազորված անձ Ս. Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: