Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2017 թվականի N 71-Ա

«Ժ. ԲԱԲԱՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Ջերմուկի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի  16-ի N 13-Ն որոշման, հիմք ընդունելով «Ժ. Բաբայան և որդիներ» ՍՊ ընկերության հայտը (մտից՝   N 219, 2017 թվականի մարտի 22).

1. «Ժ. Բաբայան և որդիներ» ՍՊ ընկերությանը 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 22/ա հասցեում գտնվող խանութում  ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի  վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 20):

 2. «Ժ. Բաբայան և որդիներ» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031336 և 900365031351 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 9750-ական  (ինը հազար յոթ  հարյուր հիսունական) դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ժ. Բաբայան և որդիներ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ ապրիլի 1-ը:

4. Սահմանել, որ «Ժ. Բաբայան և որդիներ» ՍՊ ընկերության կողմից երկրորդ և  հաջորդ եռամսյակների ընթացքում ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի  վաճառքի  թույլտվության համար տեղական տուրքի  վճարումները կատարելու դեպքում սույն որոշումը և  1-ին կետում նշված Թույլտվությունը կհամարվեն  ուժի մեջ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner