Այսօր: Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 դեկտեմբերի 2021 թվականի N 8

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Ջերմուկ համայնքի 2022 թ. ծրագրային բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2022 թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ այս տարի իրականացվում համայնքապետարանի պաշտոնական կայքով:

2021 թ. մինչև  դեկտեմբերի 30-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմի ֆինանսական բաժին ` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
(3.00 Մբ)
(690.00 Կբ)
(434.20 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner