Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 79-Ն որոշման, հիմք ընդունելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության տնօրեն Հ․ Ալոյանի՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ի դիմում-հայտը (մտից N 1616, 08․11․2021 թ․)՝
1. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝
ա/ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված 35 ԿՎ օդային գծի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար,
բ/ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված 110/35 ԿՎ ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար,
գ/ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված 110/35 ԿՎ ենթակայանը սնող 110 ԿՎ օդային գծի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար,
դ/ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկու ծրագրով նախատեսված Արփա գետից ոռոգման համակարգի փականային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար։
2. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել ընդհանուր հաշվով 88 500 (ութսունութ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվությունների համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: