Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 342
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 51-Ա


Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

1. Ջերմուկ  համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3/3  հասցեում գտնվող վարչական շենքը՝ 459,69 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 234,9 քմ ընդհանուր մակերեսով անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝  «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթա-մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner